Հեռախոսային տարբերակ | Ամբողջ տարբերակը | ||||
Ուրբաթ, 6 Դեկտեմբեր | arm rus eng arm (Translit) | ||||
![]() |
| ||||
Մալայզիայի նախկին թագավոր 50-ամյա Մուհամադ 5-րդը, որը 2018 թվականի վերջին հրաժարվել էր գահից, բաժանվել է կնոջից՝ «Միսս Մոսկվա 2015» ճանաչված 26-ամյա Օքսանա Վոյեվոդինայից, գրում է New Straits Times տեղական թերթը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ամուսնալուծության փաստաթղթերը Սինգապուրի դատարան են ներկայացվել դեռևս հունիսի 22-ին, ամուսնալուծության գործընթացն ավարտվել է հուլիսի 1-ին:
Պարբերականը բաժանության պատճառը չի նշում, սակայն նշում է, որ զույգն ամուսնալուծվել է իսլամի ամենախիստ ամուսնալուծությամբ, որն այլ կերպ հայտնի է «անշրջելի» անունով:
Մուհամադ 5-րդն Օքսանա Վոյեվոդինայի հետ ամուսնացել էր անցյալ տարի: Մայիսի 21-ին զույգը որդի է ունեցել:
Այս տարվա հունվարին Մուհամադ 5-րդն անսպասելիորեն հրաժարվել էր գահից՝ պահպանելով Քելանտանի նահանգի ժառանգական տիրակալի իր կարգավիճակը:
Աղբյուրը հավելում է, որ այս տեղեկությունները դեռևս չեն հաստատվել նախկին թագավորի կողմից: