Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Հերքում. Ռուստամ Բադասյանն իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում
17.07.19 11:57
Հերքում. Ռուստամ Բադասյանն իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մամուլի այսօրվա հրապարակումն այն մասին, թե արդարադատության նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանն իր տանից տեղափոխվել է հայրական տուն։

 

«Ռուստամ Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում. մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»:

Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում», - ասված է ԱՆ հերքման տեքստում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One