Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Սեպտեմբերին հնարավոր է ծաղկած Սևանի ականատեսը լինենք. բնապահպան
16.07.19 21:13
Սեպտեմբերին հնարավոր է ծաղկած Սևանի ականատեսը լինենք. բնապահպան
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը, անդրադառնալով կանաչած Սևանի խնդրին, լրագրողների հետ հանդիպման ասաց, որ, առաջին հերթին, պետք է հասկանալ, թե ինչ քանակությամբ են Սևան լցվում ֆոսֆոր պարունակող օրգանական նյութերը:

Կոնկրետ օրինակ բերելով` նշեց, եթե վերցնենք մեկ օբյեկտ, որ այցելուների պակաս չի ունենում, ապա տխուր պատկեր կստացվի: «Եթե տասը տարի առաջ ձկնորսը հանում էր սիգ ձուկը, այն մաքրում ու լցնում էին Սևան, ճայերը միանգամից ուտում էին թափոնը, հիմա հարյուրավոր տոննա սիգայի թափոնը միանգամից լիճ են լսվում, որովհետև, պարզ է, ձկներն այդքան թափոն ուտել չեն կարող: Ո՞ւր է գերատեսչությունն ու «Սևան ազգային պարկը»: Նրանք չգիտե՞ն` որ արգելված է Սևանում սիգի որսը, չգիտե՞ն, որ ամեն մի օբյեկտ ինչքան ձուկ է որսում: Ուզում ես գաթա գնել, Սևանում, ու ոչ թե սովորական խորրիզով գաթա են վճառում, այլ արգելված սնկից պատրաստված գաթա: Ես հասկանում եմ, որ այդ օբյեկտեները փակելը դժվար է, բայց մյուս կողմից արձանագրենք, որ մի քանի հարյուր անգամ ավելացել են Սևան մտնող կոյուղաջրերը»,- ասում է նա` ընդգծելով, որ կառավարությունը հարցը լուծելու համար պետք է պատարստ լինի կոնկրետ միջոցառումներից բացի քաղաքական կամք ցուցաբերել:

 Տիկին Զարաֆյանը նաև հռետորական հարց է բարձրաձայնում` մեր պետությունը վերաջապես պետք է հասկանա` ի՞նչ է իրեն պետք` բիզնեսի զարգացում, Սևանի օգտագործում, վերականգնողական գոտու տսեղծում, թե ՞Սևանի` որպես էկոհամաարգի փրկություն: Նա նաև շեշտում է Սևանի` 38 մլրդ մետր խմելու ջրի մասին` հիշեցնելով, որ ամեն լիճ չիչ, որ խմելու ջրի որակ ունի :

Բանախոսն անընդունելի է համարում նաև արդարացումը, թե փոքր Սևանի ճահճացման համար որպես արդարացում պատկան մարմինները նշում են ջերմաստիճանի բարձր լինելու հանգամանքը: Ի՞նչ է հարցնում, գլոբալ տաքացման միջազգային փաստաթղթերը ստորագերլիս չգիտեի՞ն, որ ջերմաստճանը տաքանոլւ է, ու, հանարվոր է, այսպիսի խնդիրների առաջ կանգնեն:

 «Այսինքն` իմանալով հանդերձ պատարստ չեք եղել, իսկ ուծումները շատ կարող են լինել, բայց ցանկը չկա դրանց, կա ուղղակի լավ ցանկություն` եկեք մաքրենք և այլն: Իսկ որպեսզի մարդկանց ասեն` վտանագվո՞ր է Սևանում լողալը, թե՞` ոչ, պետք է գնահատեն ռիսկայնությունը, բայց կառավարությունից, երբ հարցն այս աստիճան հրատապ էր դրված, ոչ մի գանհատում չստացանք: Սկզբից հանգստացնող հայտարարություն եղավ, հետո անհանգստացնող հայտարարություն, հետո` ուղիղ, հստակ հայտարարություն, որ, իրոք, ունենք այս այս այս խնդիրները: Հրատապ միջոցառումների առաջարկություներ մինչ այժմ չեն եղել: Եթե այժմ ասում են` թե ճահճացումն այդքան էլ վտանագվոր չէ և այլն, հարց եմ ուզում տալ` իսկ ո՞վ է սահմանել վտնագվավորության աստիճանը: Նախարարությունն, ի դեպ, անցած տարի լճի գնահատաման գործընթացի մեջ հրաժարվեց ընդգրկել գիտնականերին` պատճառաբանելով, թե իրենք ունեն այդպիսի փորձագետներ: Բա եթե ունեն` ինչո՞ւ չեն հրավիրում փորձագետներին ու միջոցառումներ ձեռնարկում: Կառավաարությունը պետք է լուրջ վերաբերվի խնդրին, հասկանա, որ խնդիրը կա, որ Սևանը վատ վիճակում է: Վարչապետի ու ամողջ կառավարության լողալը չի ստիպի մարդկանց, որ գնան ու լողանան, ով որ վախենում է, չի գնա, չի լողա», - ասում է ՀԿ-ի ղեկավարը:

Համեմատության համար նա նաև նշում է, որ անցած տարվա համեմատ Սևանն այս տարի վատ վիճակում  է, անցած տարի Սևանը չի ճահճացել, բայց այս տարի ճահճացել է: Իրինա զարաֆյանի համար ընդունելի չէ նախարարության` մոտ երկու ամիս առաջ տարածած հայտարարությունը, թե ազոտի ու ֆոսփորի համար ստանդարտ չունենք: «է չունեք ընդունեք, ի՞նչ է, փորձագետներ չունե՞նք: Ընդունե՛ք այդ ցուցնիշները: Այսինքն  ահնա՞ր է որոշել, քանի անգամ է բարձր ֆոսֆորը: Դա անընդունելի հայտարություն էր: Մյուս կողմից էլ` Սևանում կրճատվել են ձկնապաշաներն ու չեն ուտում օրգանական նյութերը, ինչը նույնպես մաքրման մի ձև է: Լճի ինքնամաքրման հանգամանք, իհարկե, կա բայց այս վիճակում հնարավոր չէ խնդիրը թողնել միայն Սևանի հույսին: Եթե այսպես շարունակվի, հանարվոր է, սեպտեմբերի սկզբին ականտեսը լիենք Սևանի ծաղկման երկրորդ փուլին: Մենք տեսնում ենք իբր մաքուր Սևանը, բայց դա զարգացող ու վտանգավոր նյութեր արտանետող ջրիմուռների ցիկլի մասն է»,- ամփոփում է բնապահպանը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One