Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 24 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =527.40 AMD
Կառավարությունը չի կատարում իր գործառույթները. Գործարարն ահազանգում է
16.07.19 21:05
Կառավարությունը չի կատարում իր գործառույթները. Գործարարն ահազանգում է

analitik.am

Գործարար Գևորգ Ավանեսյանը զբաղվում է ԱՄՆ-ից Հայաստան սննդային հավելումների (BAD) ներկրմամբ: ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն Եվրասիական տնտեսական միության (Մաքսայինմիության) տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցումն իրականացնում են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված համապատասխանության գնահատման մարմինները: Տվյալ դեպքում՝ սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը (ՍԱՊՏ):

Համապատասխան գերատեսչությունները, սակայն, թերանում են իրենց գործառույթներում, ինչի հետևանքով էլ խափանվել են թե՛ Գ. Ավանեսյանի, և թե՛ այլ գործարարների կողմից ներդրումային ծրագրերի իրագործումը: Համաձայն Եվրասիական տնտեսական միության 2017թ. հունիսի 30-ի «Պետական գրանցման վկայականի միասնական ձևը, դրա ձևակերպման կանոնները և պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» թիվ 80 որոշման՝ 2019թ. հունիսի 1-ից կիրառվելու էր պետական գրամցման վկայականի նոր ձևաթուղթ, որը, սակայն, հաստատվեց և շրջանառության մեջ դրվեց միայն հուլիսի մեկից: Անհասկանալի է, թե ինչո՞վ էին զբաղված պատկան մարմինները, երբ դեռ 2 տարի առաջ՝ 2017-ին, տեղյակ էին փոփոխությունների, նոր ձևաթղթի կիրառման մասին:

Ժամանակին համապատասխան գործողություններ չձեռնարկելն այսօր կաթվածահար է արել պետական այս մարմնի գործունեությունը. սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կուտակված տեխնիկական խնդիրների պատճառով չի հասցնում ապահովել ներկայացված մեծաքանակ պետական գրանցման ենթակա ապրանքների հայտերը օրենքով սահմանված ժամկետում, այն է՝ մուտքագրվելուց հետո մեկ օրում…

Գևորգ Ավանեսյանը իր ներկրած սննդային հավելումները ՍԱՊՏ մուտքարվելու համար սպասել է շուրջ մեկ ամիս, որից հետո էլ՝ հուլիսի 2-ին, պատկան մարմինը գրությամբ գործարարի ներողամտությունը հայցելով ծանուցել է, որ հաշվի առնելով մեծաքանակ հայտերի առկայությունը «սահմանված 1-օրյա ժամկետի կիրառումը հնարավոր չի լինի ապահովել», իսկ ներկայացված հայտերին կանդրադառնան հերթականության սկզբունքով: Բայց սա դեռ ամենը չէ:

Առաջին գրությամբ որոշ ժամանակով հետաձգելով ներդրած ապրանքների սերտիֆիկացումը՝ ՀՀ Կառավարությանը ենթակա այս մարմինը հուլիսի 10-ին ևս մի ծանուցագրով գործարարներին հայտնել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2019 թ. հունիսի 21-ի համապատասխան հրամանի համաձայն արտադրանքի համապատասխանությունը հավաստող վկայականի ձևակերպման դեպքում նախկին «E» գրառման փոխարեն այսուհետ կատարվելու է «R» գրառում. «հաշվի առնելով վերոգրյալը տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի գրանցման վկայականի հերթական համար տրամադրելու նպատակով գործածվող ծրագրային ապահովումը անհրաժեշտ է համալրել և վերածրագրավորել»: «Ներկայացված հայտերը կգրանցվեն ծրագրային ապահովումը վերազինելուց անմիջապես հետո»,-հայտնում է ՀՀ ԿԵ ՍԱՊՏ ղեկավար Գ.Ավետիսյանի մակագրած ծանուցագիրը:

Դարձյալ ժամկետներ չնշելով, անորոշ ժամանակով հետաձգելով գրանցումը՝ ներկրող ընկերությունները հիասթափությունից, դժգոհությունից բացի, նաև գործընկեր կազմակերպությունների հետ են խնդիրներ ունենում. «Իմ ամերիկյան գործընկերներին անհասկանալի է այս ձգձգումն ու արհեստական խոչընդոտների հարուցումը: Մեկ օրվա մեջ սրտիֆիկացման կոդ տրամադրելու փոխարեն 15 օր սպասեցնում են և անորոշության մեջ պահում, այն դեպքում, երբ խոսքը գնում է մի քանի փուլից բաղկացած ներդրումային ծրագրի մասին»,-դժգոհում է Գ. Ավանեսյանը:

Ռուզաննա Ղազարյան

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One