Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 14 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.71 AMD
EUR =531.55 AMD
Խմբագրվում է զինծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկը, մինչ այդ ՊՆ-ն չի կարող կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով. Ա. Հովհաննիսյանը՝ Յ. Բրոյանի մասին
16.07.19 13:02
Խմբագրվում է զինծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկը, մինչ այդ ՊՆ-ն չի կարող կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով. Ա. Հովհաննիսյանը՝ Յ. Բրոյանի մասին

Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ն հետևողական է, որ առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ, իսկ զինծառայողները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ծառայությունից վերադառնան առողջացած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Ներկայումս ՀՀ ՊՆ-ն կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել ՀՀ Կառավարության 12.04.2018 թ. 404 որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծ, որի համաձայն՝ խմբագրվում է զինվորական ծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը: 

Դրանով առաջարկվում է մտավոր հետամնացության բոլոր դրսևորումներով ուղեկցվող հիվանդությունը սահմանել ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Մինչև նշված փոփոխությունների ընդունումը ՀՀ ՊՆ-ն իրավասու չէ կատարել այնպիսի գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով կամ համապատասխան հարաբերությունները սահմանող այլ նորմատիվ իրավական ակտերով»,-գրել է Արծրուն հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ռազմական ոստիկանությունը տարածել էր հայտարարություն, համաձայն որի՝ զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս, գնացել է անհայտ ուղղությամբ:

Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019 թ. թիվ 562 հեռախոսագիրը՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: 

Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:

 

Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One