Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Երևանում՝ «Ռոսիա մոլ»-ի մոտ, «BMW E60»-ը բախվել է էլեկտրասյանը
16.07.19 14:39
Երևանում՝ «Ռոսիա մոլ»-ի մոտ,  «BMW E60»-ը բախվել է էլեկտրասյանը

Հուլիսի 16-ին, ժամը 02:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցում` «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը: Առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW E60» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Զ., ծնված 1993 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը: Վառելիքի արտահոսք չի հայտնաբերվել. տուժածներ չկան:

 

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների մոտենալը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One