Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Աճուրդի են հանվելու Էլվիս Փրեսլիի անձնական լիմուզինը և Harley-Davidson մոտոցիկլետը
17.07.19 02:00
Աճուրդի են հանվելու Էլվիս Փրեսլիի անձնական լիմուզինը և Harley-Davidson մոտոցիկլետը

Աճուրդի են հանվելու ամերիկացի հայտնի երգիչ Էլվիս Փրեսլիի անձնական լիմուզինը և Harley-Davidson-ի արտադրության մոտոցիկլետը, գրում է luxurylaunches.com-ը:

 

Արդեն 40 տարի է, ինչ «ռոքնռոլի արքան» հեռացել է կյանքից, սակայն շարունակում է մնալ երաժշտասերների բոլոր ժամանակների կուռքը: Ամեն տարի նրա «Գրեյսլենդ» կալվածք են այցելում հարյուր հազարավոր այցելուներ:

Ամերիկացի հայտնի երգիչը մեքենաների սիրահար էր և իր կյանքի ընթացքում շատ մեքենաներ և մոտոցիկլետներ է ունեցել: Այժմ նրա մեքենաներից մի քանիսն աճուրդի են հանվելու:

 

Kruse GWS աճուրդի տունը, որը գտնվում է Լոս Անջելեսում, օգոստոսի 31-ին հին հոլիվուդյան արտեֆակտների աճուրդ է անցկացնելու, որում ներառվելու են Փրեսլիի երեք մեքենաները: Աճուրդում առաջին անգամ հայտնվելու է նրա անձնական մեքենան՝ 1973 թվականին արտադրված սպիտակ Lincoln Continental լիմուզինը:

«Այս հիանալի լիմուզինը, որն անձամբ պատկանել և օգտագործվել է Էլվիսի կողմից, գնվել է այն բանից հետո, երբ նա մեքենան տեսել է ֆիլմում»,- ասված է Kruse GWS աճուրդի տան մամուլի հաղորդագրությունում:

Հաջորդը՝ մոտոցիկլետների և մոտոաքսեսուարների լեգենդար արտադրող Harley-Davidson-ի 1976 թվականին արտադրած FLH 1200 Electra Glide մոտոցիկլետն է: Ենթադրվում է, որ սա երգչի վերջին մոտոցիկլետն է եղել: Փրեսլին մոտոցիկլետը Կալիֆոռնիայից տեղափոխել է Մեմֆիս և այն վաճառել 1977 թվականին՝ իր մահվանից 90 օր առաջ: 1980-ականների վերջին մոտոցիկլետը ցուցադրվել է Հարավային Դակոտայի Pioneer Auto թանգարանում:

Աղբյուրը հաղորդում է, որ երրորդ մեքենան GMC-ի երեք մեքենաներից մեկն է, որը Փրեսլին գնել էր 1967-ին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One