Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Իրանում լրտեսության կասկածանքով Ֆրանսիայից կին գիտնականի են ձերբակալել. լրատվամիջոցներ
17.07.19 01:48
Իրանում լրտեսության կասկածանքով Ֆրանսիայից կին գիտնականի են ձերբակալել. լրատվամիջոցներ

Իրանական ծագում ունեցող ֆրանսիացի ակադեմիկոս-մարդաբան Ֆարիբա Ադելխային ձերբակալել են Իրանում և զրկել հյուպատոսական ծառայություններին հասանելիությունից: Այս մասին հայտնում է BBC-ն՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը հղումով:

 

«Ֆրանսիան կոչ է անում Իրանի իշխանություններին պարզաբանել Ֆարիբա Ադելխայի հետ կապված իրավիճակը և կրկնում է բոլոր պահանջները՝ մասնավորապես նրան անհապաղ հյուպատոսության հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Ֆարիբան կալանավորվել է դեռևս անցյալ ամիս՝ լրտեսության կասկածանքով, սակայն պաշտոնական Թեհրանը կիրակի հայտարարել է, որ «տեղեկություն չունի» հիշյալ կին գիտնականի մասին:

 

60-ամյա Ֆարիբա Ադելխան հայտնի մարդաբան է, Փարիզի Քաղաքական հետազոտությունների էլիտար ինստիտուտի աշխատակից։

Աղբյուրը նաև նշում է, որ վերջին տարիներին Իրանում շատ քաղաքացիներ են ձերբակալվում՝ մասնավորապես օտարերկրյա հետախուզության համար աշխատելու կասկածանքով:

Fariba Adelkhah

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One