Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Հատուկ Ջեքի Չանի համար կառուցված շքեղ զբոսանավը՝ ֆոտոշարքով
17.07.19 01:12
Հատուկ Ջեքի Չանի համար կառուցված շքեղ զբոսանավը՝ ֆոտոշարքով

Չինական Jinlong նավաշինարանը թողարկել է չինացի դերասան Ջեքի Չանի պատվիրած շքեղ զբոսանավը, գրում է Luxury Launches հարթակը:

Զբոսանավի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2017թ.-ի հոկտեմբերին: Նավի երկարությունը 46,5 մետր է, դրա արտաքին և ներքին դիզայնով զբաղվել է հոլանդական Mulder Design ընկերությունը:

Ամբողջությամբ ալյումինից պատրաստված աէրոդինամիկ զբոսանավը դասական դիզայն ունի՝ սպիտակ և մուգ կապույտ գույների համադրությամբ, իսկ անունը՝ JinLong, ոսկեգույն տառերով փորագրված է նավի քթամասում՝ անգլերեն և չինարեն տարբերակներով:

Զբոսանավի առավելագույն արագությունը 21 նավային մղոն է, իսկ 12 նավային մղոն արագությամբ այն կարող է առավելագույնը 3000 ծովային մղոն ճանապարհ անցնել:

Հայտնի է, որ սա դերասանի առաջին զբոսանավը չէ. 2017թ.-ին Ruiying Yachts նավաշինարանի կողմից նրան մեկ այլ պատվեր էր հանձնվել:

Շուտով 65-ամյա Ջեքի Չանի շքեղ Jinlong 4601 զբոսանավի մասին այլ մանրամասներ կհրապարակվեն: Նավը մինչև տիրոջը հանձնվելը փորձնական ուղևորություններ կկատարի:




Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One