Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Շեյքն ընդդեմ Գագայի. ովքեր են պաշտպանում սուպերմոդելին
17.07.19 00:48
Շեյքն ընդդեմ Գագայի. ովքեր են պաշտպանում սուպերմոդելին

Եմանժելինսկից երկարոտն Իրինա Շեյքին լկտիաբար դավաճանել է նրա երեխայի հայրը՝ Բրեդլի Քուփերը։ Նա ռուս գեղեցկուհուն փոխել է անբարետես Լեդի Գագայի հետ, որը 1,50 մ. հասակ ունի եւ բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել, գրում է Экспресс газета-ն։

Թվում էր՝ ինչը չի բավարարում Քուփերին։ Իրինան ե՛ւ գեղեցիկ է, ե՛ւ խելացի... Սակայն դերասանի համար բեռը կարծես ծանր է եղել։

Ռուսական հանրություն, իմանալով դավաճանության մասին, սկսել է պաշտպանել Իրինային։ Քուփերի պաշտոնական էջերում զայրալից մեկնաբանություններ են թողնում, թե ում հետ է նա փոխել Իրինանին, ինչպես է կարողացել։ Անտարբեր հետեւորդներն անդրադարձել են նաեւ Շեյքին։

Հարկավոր էր պայքարել, կանայք խորհուրդ են տալիս մոդելին։ «Իրա, չի կարելի այդքան միամիտ հիմարիկ լինել։ Այդպիսի տղայի ես գրավել։ Պահիր նրան», «Մեր աղջիկները լավն են, չափազանց պարզ։ Վտանգը չեն զգում, բացսիրտ են։ Իրա, հարկավոր էր կոտրել այդ Գագայի դեմքը»,- գրում են օգտատերերը։  

Իրինան դիմանում է։ Հրավիրել է մայրիկին (ի դեպ, վարկածներից մեկի համաձայն՝ հենց նրա մշտական ներկայությունը սիրահարների տանը Քուփերին դրան է հասցրել), լուսանկարվում է մերկ, խաղում դստեր հետ։ Գուցե, Բրեդլին մտափոխվի։ Ի վերջո մի օր կբացի աչքերն ու Լեդի Գագային կտեսնի ամբողջ գեղեցկությամբ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բերդլիի ընկերը հաստատել է՝ երգչուհին տեղափոխվել է դերասանի բնակարան։ Զույգը Քուփերի նյույորքյան առանձնատանն ապրում է մոտ մեկ ամիս՝ այն ժամակներից, երբ նրանից հեռացել է Իրինա Շեյքը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One