Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 15 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.51 AMD
EUR =533.90 AMD
Sotheby’s-ն աճուրդի է հանել բոլոր ժամանակների 100 լավագույն մարզակոշիկները
17.07.19 00:36
Sotheby’s-ն աճուրդի է հանել բոլոր ժամանակների 100 լավագույն մարզակոշիկները

Sotheby’s աճուրդի տունն աշխարհում լավագույններից մեկն է և իր հեղինակությունն ավելի բարձր նշաձողի վրա դնելու համար լայն համագործակցության արդյունքում աճուրդի է հանել բոլոր ժամանակների 100 բացառիկ մարզակոշիկները, գրում է luxurylaunches.com-ը:

 

Աճուրդում ներառվել են ոլորտում ամենամեծ անունների կողմից արտադրված հազվագյուտ և պահանջված մարզակոշիկները: Դրանցից են՝ երկու զույգ Nike Mag բացառիկ սպորտային կոշիկները, որոնք ոգեշնչված են «Հետ դեպի ապագա» ֆիլմի դերակատար Մարտի Մաքֆլայի ֆուտուրիստական կոշիկներից, Travis Scott x Air Jordan 4 «Friends & Family» հավաքածուն և «Karl» բարձրակարգ սպորտային կոշիկները, որոնք ստեղծվել էին բացառապես Կառլ Լագերֆելդի համար:

Այնուհանդերձ, աճուրդի ամենացնցող իրը Nike-ի «Moon Shoe» ձեռագործ սպորտային կոշիկն է, որի հեղինակը Nike-ի համահիմնադիր Բիլ Բոուերմանն է: Այն ընդամենը 12 զույգ կոշիկներից մեկն է, որի համար ակնկալվում է ստանալ ամենաբարձր գումարը (նախնական գինը 160 000 ԱՄՆ դոլար է):

 

Աճուրդը կտևի մինչև հուլիսի 23-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One