Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն առաջին խիստ պահանջն էր ՀՀ իշխանություններից՝ Սահմանադրության մեկնաբանություններում դրսևորել լուրջ վարքագիծ. Տիգրան Աթանեսյան. aysor.am
16.07.19 09:10
Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունն առաջին խիստ պահանջն էր ՀՀ իշխանություններից՝ Սահմանադրության մեկնաբանություններում դրսևորել լուրջ վարքագիծ. Տիգրան Աթանեսյան.  aysor.am

Վենետիկի հանձնաժողովի հրապարակած արձանագրությունը սպասելի էր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով  Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:  

«Այն, ինչ պակասում է մեր երկրում, դա լուրջ վերաբերմունքն է իրենց աշխատանքին բոլոր ոլորտներում, այդ թվում՝ Սահմանադրությանը և օրենքների մեկնաբանությանը։ Նման արձագանք սպասելի էր, որովհետև իրավաբանությունն ունի նաև տեսական մեծ մաս, ինչը սովորական քաղաքացին չի տեսնում և օրենքը չի կարելի մեկնաբանել այնպես, որ այդ օրենքն սկսի ինքն իրեն հակասել։ Դա իրավաբանության հիմնարար սկզբունքներից է։ Մենք սրա ականատեսը եղանք և ստացանք դրա պատասխանը», - ասաց Տիգրան Աթանեսյանը։

 

Արձանագրությունում նշվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

Բացի այդ, նշվում է նաև, որ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

Անդրադարձ է եղել նաև Սահմանադրության մեկնաբանությանը, արտեղ նշվում է՝ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

Տիգրան Աթանեսյանը հույս հայտնեց, որ օրերից մի օր առնվազն Սահմանադրության մեկնաբանություններում ՀՀ իշխանությունները կսկսեն դրսևորել լուրջ վարքագիծ և Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը դրա առաջին խիստ պահանջն էր։

«Հույս ունեմ, որ վերջապես լրջություն կգա մեր պետական կառավարման ապարատում», - ասաց փաստաբանը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One