Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 1 Հունիս arm rus eng
arm
(Translit)
USD =483.91 AMD
EUR =533.66 AMD
Արոնյանը դուրս մնաց պայքարից. Riga Grand Prix 2019
15.07.19 12:48
Արոնյանը դուրս մնաց պայքարից. Riga Grand Prix 2019

Ռիգայում ընթացող Riga Grand Prix 2019 մրցաշարի հենց առաջին փուլից հետո Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից:  Հայ շախմատիստը խաղում էր չինացի  Յու Յանջիի հետ:  Հիշեցնենք, դասական երկու պարտիաները ավարտվել էին ոչ-ոքի:  Հաղթողին չորոշեցին նաև 6 թայ բրեյք պարտիաները:  Եվ միան «Արմագեդոնից» հետո պարզ դարձավ,  թե ով կշարունակի մրցաշարը:  Թեև այս պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի, բայց քանի որ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ապա «Արմագեդոնի»  կանոններով մրցապայքարը շարունակելու իրավունքը տրվեց չինացուն:   Մրցապայքարը կշարունակեն նաև Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Տոպալովը, Ուեսլի Սոն, Յան Քշիշտոֆ Դուդան,  Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Շահրիյար Մամեդյարովը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2020. All rights reserved.
Developed by Studio One