Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 17 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =537.65 AMD
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց վետերաններին
12.07.19 22:09
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց վետերաններին

Հուլիսի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին: Պարբերական դարձած հանդիպման ժամանակ նախարարը վետերաններին իրազեկեց իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացրեց ընթացիկ խնդիրներին և ներկայացրեց ԱԻՆ առաջիկա գործողությունների ռազմավարությունը: Վետերանները, կարևորելով նախարարի հետ հանդիպումները, հանդես եկան մի շարք գործնական և առարկայական առաջարկություններով: Դրանք վերաբերում էին խորհրդային տարիներից ժառանգված և ներկայումս մի շարք երկրներում կիրառվող գուծողությունների մեթոդաբանությանը՝ մասնավորապես, հրդեհների մարման մարտավարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով: Այս կապակցությամբ առաջարկվեց սպայական կազմի հետ անցկացնել պարապունքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ:

Քննարկվեց ՀՓՋ-ներ այցելությունների հնարավորությունը, որոնց ընթացքում կվերհանվեն առկա թերությունները և ամենամսյա զեկույցի տեսքով կներկայացվեն ԱԻ նախարարին:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ամփոփելով վետերանների հետ հանդիպումը՝ հավաստիացրեց, որ բոլոր գործնական առաջարկները կդառնան գործնական լուծումներ: Ըստ նախարարի՝մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել բարությամբ և սերունդների համերաշխությամբ: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One