Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են պարգեւատրումները. վճարվել է ավելի քան 66 մլն․ դրամ
12.07.19 18:32
Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են պարգեւատրումները. վճարվել է ավելի քան 66 մլն․ դրամ

Երեւանի քաղաքապետարանում շարունակվում են պարգեւատրումները։ Հրապարակվել է 2019 թվականի երկրորդ եռամսյակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներին եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրման ցուցակը։

Այսպես քաղաքապետի տեղակալները պարգեւատրվել են 965 հազար դրամով։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը պարգեւատրվել է 840 հազար դրամով։ Քաղաքապետարանի աշխատակազմից ամենաքիչ պարգեւատրումը ստացել է Երեւանի քաղաքապետի տեղակալի օգնականը՝ 200 հազար դրամ։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, որն ավելի վաղ բանավոր նկատողություն էր ստացել «խնչած ունեմ» արտահայտության համար, պարգեւատրվել է 560 հազար դրամով։ Քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր պարգեւատրումը կազմել է 56,319,500 դրամ։

840 հազարական դրամներով պարգեւատրվել են նաեւ վարչական շրջանների ղեկավարները։ Վարչական շրջանների ղեկավարների պարգեւատրումը արժեցել է ընդհանուր 10,080,000 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականի երկրորդ եռամսյակում պարգեւատրման համար ծախսվել է 66,399,500 դրամ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One