Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Կիևում տրամվայի արգելակները շարքից դուրս են եկել, որից հետո մարդիկ սկսել են խուճապահար դուրս ցատկել (տեսանյութ)
12.07.19 19:30
Կիևում տրամվայի արգելակները շարքից դուրս են եկել, որից հետո մարդիկ սկսել են խուճապահար դուրս ցատկել (տեսանյութ)

Կիևում տրամվայի արգելակները շարքից դուրս են եկել, որից հետո ուղևորները խուճապի են մատնվել և սկսել են շարժման մեջ գտնվող տրամվայից դուրս նետվել, գրում է korrespondent.net-ը:

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր` ժամը 09։30-ի սահմաններում՝ Չեռնիգովսկայա մետրոկայարանի մոտ:

«Խոտկևիչի փողոցում 30 տարի շահագործվող №33 տրամվայի արգելակները շարքից դուրս են եկել: Դրա պատճառով այն բավականին մեծ արագությամբ սկսել է ետ գլորվել: Մարդիկ խուճապի են մատնվել, ինքնուրույն բացել են դուռը և սկսել են դուրս ցատկել ընթացքի մեջ գտնվող տրամվայից»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Աղբյուրը հաղորդում է, որ մի տարեց կին դուրս է նետվել, սակայն դա անհաջողությամբ է ավարտվել:

«Տատիկին բավականին լուրջ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց»,- ասված է գրառման մեջ:

Մեքենավարը պնդում է, որ դեպոյից մեկնելուց առաջ տրամվայը ստուգում է անցել, և ամեն ինչ կարգին է եղել։ Տրամվայների շարժը կանգնեցվել է, դեպքի վայրում աշխատել են իրավապահ մարմինները:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One