Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Թուրքիայի ՍԴ-ն հրապարակել է Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը
12.07.19 18:40
Թուրքիայի ՍԴ-ն հրապարակել է Հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը հրապարակել է 2011 թ. Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ վճիռը: Հուշարձանի ճարտարապետ Մեհմեթ Աքսոյի կողմից ՍԴ ներկայացված հայցի շրջանակում վճռվել է, որ ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատությունների խախտում է:

Հուշարձանը կառուցումը սկսվել էր 2006 թ. Կարսի բերդին հարակից բլրին: 2011 թ., երբ այդ ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարիղամիշի ճակատամարտի տարելիցի կապակցությամբ այցելել էր Կարս, հուշարձանն անվանել էր «հրեշավոր» և պահանջել քանդել այն:

Կարսի դատարանը որոշել էր ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, սակայն շրջանային դատարանը չեղարկել էր այդ որոշումը, իսկ Կարսի քաղաքապետարանը, որն այդ ժամանակ կառավարվում էր իշխող ԱԶԿ-ի կողմից, վաճառքի էր հանել հուշարձանը. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:

272 հազար թուրքական լիրայով այն գնած կազմակերպությունը ոչ պատահականորեն 2011 թ. ապրիլի 24-ին սկսում է հուշարձանի ապամոնտաժումը: 2014 թ. «Անատոլիայի Միքելանջելո» անունը ստացած Աքսոյը դիմում է ՍԴ: Միայն  5 տարի անց` 2019 թ. հուլիսի 11-ին, ՍԴ-ն հրապարակեց վճիռ, որում նշում է, որ ապամոնտաժումը խոսքի և արվեստի ազատության խախտում է, նաև պարտավորեցնում է պետությանը` Աքսոյին վճարել փոխհատուցում: Որոշումն ընդունվել է 6 դեմ, 8 կողմ ձայներով:

Բացի այդ` Աքսոյը, իր հուշարձանին «հրեշավոր» անվանելու հիմքով, 2015 թ. դատական հայց էր ներկայացրել Էրդողանի դեմ, որի արդյունքում դատարանը Էրդողանին պարտավորեցրել է վճարել 10.000 լիրա:

Հայաստանի սահմանից 40 կմ հեռու գտնվող Մարդկության հուշարձանը, որի նախնական անունը եղել էր Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձան, վերջնականապես կառուցվել էր 2009 թ.` Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունների պատվին:

Աքսոյը հայտարարել էր, որ, եթե այդ հուշարձանը քանդվի, ապա թուրքերը «Թալիբան»-ից ոչնչով չեն տարբերվի:

Թուրքական «Անադոլու քյուլթյուր» կազմակերպությունը, որի նախագահը` Օսման Քավալան, այժմ ձերբակալված է, ֆիլմ էր ստեղծել «Հրեշ» անունով, որում ներկայացնում էր հուշարձանի քրոնիկոնը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One