Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Չինաստանը ցանկանում է շարունակել համագործակցել Իրանի հետ
12.07.19 15:09
Չինաստանը ցանկանում է շարունակել համագործակցել Իրանի հետ
Չինաստանի և Իրանի համագործակցությունն օրինական և լեգիտիմ է, Պեկինը հանդես է գալիս ցանկացած միակողմանի պատժամիջոցների և իր ընկերոթյունների նկատմամբ արտատարածքային իրավասության  դեմ: Այդ մասին լրագրողներին ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը` մեկնաբանելով տեղեկությունը, թե ԱՄՆ վարչակազմը դիտարկում է իրանական նավթ գնող չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք արդեն բազմիցս ասել ենք, որ Չինաստանը և միջազգային հանրությունը սովորական առևտուր են անում Իրանի հետ, այդ համագործակցությունն օրինական և լեգիտիմ է, և այն հարկավոր է պաշտպանել»,-ասել է դիվանագետը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One