Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
«Դո՛ւրս գնա այստեղից, ավազա՛կ». Զելենսկին դահլիճից վտարել է ուկրաինացի պաշտոնյային (տեսանյութ)
11.07.19 23:41
«Դո՛ւրս գնա այստեղից, ավազա՛կ». Զելենսկին դահլիճից վտարել է ուկրաինացի պաշտոնյային (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բորիսպոլ քաղաքում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դահլիճից դուրս է արել Բորիսպոլի քաղաքային խորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունկոյին, հայտնում է «112 Ուկրաինա»-ն:

«Երբ շատ են գոռում, ես միշտ խնդրում եմ համացանցում այդ մարդու մասին ինչ-որ տեղեկություն գտնել… Ես թերթում կարդացի, ասեք՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: «Բատկիվշչինա» կուսակցության անդամ, Բորիսպոլի քաղաքային խորհրդի քարտուղար, նախկինում դատապարտված Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավազակային հարձակում…Յարոսլավ Նիկոլաևիչ, դա դո՞ւք եք: Դո՛ւրս այստեղից: Դո՛ւրս գնա, ավազա՛կ: Վա՞տ ես լսում, անգլերենով՝ еxit , գնացե՛ք»,- բարկացել է Զելենսկին:

Սակայն Գոդունկոն չի համաձայնել նախագահի հետ և վիճաբանության մեջ է մտել:

«Հաղորդագրություններ են տալիս նրան (Զելենսկիին-Tert.am), որ կարդա… հիմարությո՛ւն»,- ասել է նա՝ հիշելով երդմնակալության արարողության ժամանակ Զելենսկիի խոսքերը, համաձայն որոնց՝ «մենք բոլորս նախագահներ ենք»:

Զելենսկին ասել է. «Դե գնա՛ արդեն, Աստված իմ: Դու հաստատ նախագահ չես, քանի որ նախագահը չունի քրեական անցյալ»:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One