Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 23 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.13 AMD
EUR =525.98 AMD
«Նա մղձավանջ էր». Մեգան Մարքլը խախտում է ոչ միայն թագավորական վարվելակարգը
12.07.19 01:51
«Նա մղձավանջ էր». Մեգան Մարքլը խախտում է ոչ միայն թագավորական վարվելակարգը

Արքայազն Հարրիի 37-ամյա կինը դժգոհության նոր ալիքի պատճառ է դարձել՝ ներկա լինելով թենիսի մրցաշարին՝ աջակցելու համար ընկերուհուն՝ Սերենա Ուիլյամսին։ Երկրպագուների համար մեծ հիասթափության պատճառ է դարձել դքսուհու պահվածքը։ Բացի այդ՝ կազմակերպիչները խոսում են արքայազն Հարրիի կնոջ կողմից կարեւոր կանոնի խախտման մասին։

Ուիմբլդոնյան մրցաշարի ներկայացուցիչը, որին նախորդ շաբաթ ներկա է եղել դքսուհին, բրիտանական The Times-ին պատմել է. «Դա մղձավանջ էր։ Նա մղձավանջ էր»։ Նրա խոսքով՝ Մեգանը կոպտորեն խախտել է Ոիմբլդոնի էթիկետի կանոնները, որոնց համաձայն՝ մրցաշարին այցելելու համար հարկավոր է պաշտոնական հագուստ ընտրել, եւ արգելվում է ջինս կրել։ «Դրա պատճառով նրան չէին կարող թագավորական օթյակ հրավիրել, սակայն նրա համար դա նշանակություն չուներ»։

 

Դքսուհու երկրպագուները եւս հիացած չեն նրա պահվածքից. խաղին ներկաներին արգելել են լուսանկարել Մեգանին։

Սալի Ջոնսը, որը նստած է եղել նույն շարքում, ինչ Մեգանը, պատմել է, որ իրեն հրամայել են չլուսանկարել Մեգանին, քանի որ դքսուհին այնտեղ է «մասնավոր կարգով»։ Նա պատմել է, որ Սասեքսի դքսուհու թիկնապահը խելագարի եւ շփոթված տեսք է ունեցել, ընդ որում Սալին նրան ասել է, որ պատրաստվել է լուսանկարել ոչ թե արքայազն Հարրի կնոջն, այլ Սերենա Ուիլյամսին։

«Հարրին ու Մեգանն ավելի շատ հայտնիի եւ ոչ թե թագավորական ընտանիքի անդամի վարքագիծ են դրսեւորում, որոնք կատարում են իրենց պարտականությունները։ Մոտ 200 լուսանկարիչ ցանկանում էր լուսանկարել նրան, սակայն թիկնապահները շտապել են զգուշացնել, որ չի կարելի դա անել։ Դա այնքան հիմար էր եւ այնքան կտրուկ հակադրության մեջ էր մտնում Քեմբրիջի դուքսի եւ դքսուու համեմատությամբ։ Այդպիսի պահվածքը երեխայություն է, նրանք մեզ հիմարի տեղ են դնում»,- ասել է Ջոսը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One