Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
«Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմին մեղադրել են միասեռականության «քարոզի» համար
12.07.19 01:10
«Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմին մեղադրել են միասեռականության «քարոզի» համար

Քրիստոնեական «Մեկ միլիոն մայր» կազմակերպությունը մեղադրել է «Խաղալիքների պատմություն 4» մուլտֆիլմին՝ երեխաների շրջանում միասեռական կապերի «քարոզի» համար, գրում է Metro պարբերականը:

Կազմակերպության ներկայացուցիչները կոչ են անում բոյկոտել մուլտֆիլմը: Նրանց վրդովեցրել է մուլտֆիլմի այն մասը, որում երկու կին կերպար իրենց երեխային դպրոց են ուղեկցում, իսկ ավելի ուշ միասին վերցնում նրան այնտեղից:

 

Կազմակերպության համաձայն՝ Disney ընկերությունը ոչ միայն փորձում է միասեռ ամուսնությունները նորմալ դարձնել, այլև այլասերում է մանուկ հեռուստադիտողներին:

Համացանցում Disney-ի դեմ խնդրագիր է հայտնվել, որը ստորագրել է ավելի քան 12 000 մարդ:

«Խաղալիքների պատմություն 4»-ը վերջին մուլտֆիլմն է, որից ծնողները կարող էին իրենց երեխաների համար սեռական կողմնորոշման թեմայով նյութ սպասել: Այդ կարգի հարցերը չափազանց վաղ և չափազանց արագ են բարձրացվում: Դա շատ հաճախակի, բայց անհարկի երևույթ է»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One