Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 17 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =537.65 AMD
«Իմ փոքրիկ Փսալմը շատ անուշիկն է». Քիմ Քարդաշյանը հրապարակել է երկու ամսական որդու լուսանկարը
12.07.19 01:00
«Իմ փոքրիկ Փսալմը շատ անուշիկն է». Քիմ Քարդաշյանը հրապարակել է երկու ամսական որդու լուսանկարը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է երկու ամսական որդու` Փսալմի լուսանկարը, որը մակագրել է. «Իմ փոքրիկ Փսալմը շատ անուշիկն է»:

 

Քիմ Քարդաշյանը կրտսեր որդու լուսանկարը հրապարակել է իր 143 միլիոն հետևորդ ունեցող ինստագրամյան էջում: Լուսանկարում փոքրիկը, կարծես, ժպտում է տեսախցիկին, գրում է Daily Mail-ը:

Փոքրիկը նկարում հանգստանում է մարմնագույն ծածկոցի վրա՝ մոր աչալուրջ հսկողության ներքո:

 

Հրապարակումից կես ժամ անց, նկարը հավանել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Նշենք, որ Քիմի և նրա ամուսնու՝ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի փոքրիկը լույս աշխարհ է եկել մայիսի 9-ին՝ փոխնակ մոր միջոցով:

Զույգը, բացի Փսալմից, ևս 3 երեխա ունի՝ 6-ամյա Նորթը, 3-ամյա Սեյնթը և 1-ամյա Չիկագոն:

   
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One