Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Լոս Անջելեսում 115 մլն դոլարով վաճառքի է հանվել Մերիլին Մոնրոյի և նրա սիրեցյալի «սիրո բույնը». Daily Mail
12.07.19 00:50
Լոս Անջելեսում 115 մլն դոլարով վաճառքի է հանվել Մերիլին Մոնրոյի և նրա սիրեցյալի «սիրո բույնը». Daily Mail

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում 115 մլն դոլարով վաճառքի է հանվել Օուլվուդ առանձնատունը, որտեղ տարբեր ժամանակներում տարբեր հայտնի մարդիկ են իջևանել, գրում է Daily Mail-ը:

Առանձնատունը կառուցվել է 1936թ.-ին՝ ճարտարապետ Ռոբերտ Ֆարքուհարի կողմից: Իտալական Վերածննդի ոճով կառուցված այս շքեղ առանձնատունը 9 ննջասենյակ, 10 լոգասենյակ, հյուրատուն և ծառայողների հարկաբաժին ունի: Տարածքում առկա է լողավազան՝ կառուցված օլիմպիական լողորդ և դերասանուհի Էսթեր Ուիլիամսի կողմից: Եռահարկ տանը պտուտակաձև սանդուղք կա, ինչպես նաև վերելակ, որը գործում է բոլոր հարկերում:

Առանձնատունը հայտնի է նրանով, որ այնտեղ պարբերաբար հյուրընկալվել է հայտնի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն՝ առանձնատան այդ ժամանակվա սեփականատեր Ջոզեֆ Շենքի մոտ: Այդ ժամանակ լուրեր էին շրջանառվում դերասանուհու և Շենքի սիրավեպի մասին, որը քանիցս հերքվել էր նրանց կողմից:

Տարբեր ժամանակներում առանձնատունը պատկանել է գործարարներ Ջոզեֆ Դրաունին, Կոնրադ Հիլթոնին և Ուիլիամ Քեկին: 1974թ.-ին այն 750 000 դոլարով վաճառվել է Սոնի և Շեր Բոնո ամուսիններին, սակայն ամուսնալուծությունից և նրանց «Սոնի և Շեր» դուետի լուծարումից հետո՝ 1976թ.-ին, առանձնատունը 950 000 դոլարով վաճառվել է գործարար Ռալֆ Միշկինին, որն էլ այն անվանափոխել է՝ դարձնելով Օուլվուդ:

 





























Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One