Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Նեյմարին գնելու «Բարսելոնայի» ծրագիրը
10.07.19 23:24
Նեյմարին գնելու «Բարսելոնայի» ծրագիրը

«Բարսելոնան» Նեյմարին գնելու մարտավարություն է մշակում:

Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, կատալոնական ակումբը, նախևառաջ, մտադիր է սպասել ու ժամանակ ձգել, որն իր օգտին կաշխատի: Նեյմարը բացահայտ կերպով բոյկոտում է ՊՍԺ-ին ու դժվար թե վերադառնա Փարիզ: Որքան ավելի շատ մոտենա տրանսֆերային պատուհանն ավարտին, այդքան «Բարսելոնան» կարող է իրեն հարմար պայմաններով գնել ֆուտբոլիստին:

Բացի դա, կատալոնացիներն այդ ժամանակահատվածում պետք է վաճառեն ֆուտբոլիստներից մի քանիսին: Գլխավոր թեկնածուներից են Կոուտինյոն, Դեմբելեն, Մալկոմն ու Ումտիտին, որոնցից մեկը կամ երկուսը նույնիսկ կարող են մտնել հենց Նեյմարի գործարքի մեջ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One