Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Կիրակի, 21 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.48 AMD
EUR =535.52 AMD
Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ
10.07.19 21:10
Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց քառորդ եզրափակչում Ջոկովիչն ուժերը չափեց Բելգիան ներկայացնող Դեյվիդ Գոֆենի հետ: 1 ժամ 59 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստ առավելության հասավ երեք սեթերում՝  6:4, 6:0, 6:2  հաշվով: Սերբ թենիսիստը դուրս եկավ կիսաեզրափակչում:

Ուիմբլդոնը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից մեկն է (նաև Ավստրալիայի բաց առաջնություն, Ֆրանսիայի բաց առաջնություն, ԱՄՆ-ի բաց առաջնություն): Այն ամենահին և ամենահեղինակավորն է թենիսի աշխարհում:

 

Մրցաշարն անցկացվում է 1877 թվականից ի վեր և միակն է խոտածածկի վրա: Արդեն 133-րդ անգամ անցկացվող Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը կազմում է 34 միլիոն ֆունտ սթերլինգ: Ուիմբլդոնում ամենաշատը հաղթել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը (8 անգամ): Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցաշարում`Անժելիկա Քերբերը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One