Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 19 Սեպտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.10 AMD
EUR =524.47 AMD
«Երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, տրամադրության անկում նկատեցի». քաղաքագետ
10.07.19 00:15
«Երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, տրամադրության անկում նկատեցի». քաղաքագետ

Մոսկվայում օրերս կայացավ «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցում էին 130 երկրներից ժամանած պատվիրակներ: Ներկա էին մի քանի տասնյակ ԱԺ նախագահներ, հարյուրավոր պատգամավորներ ու քաղաքական գործիչներ: ՀՀ Ազգային ժողովից համաժողովին մասնակցում էին բավական թվով պատգամավորներ, այդ թվում՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Նարեկ Մկրտչյանը եւ Անուշ Բեղլոյանը, ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ այլք: Համաժողովի ուշագրավ մանրամասների եւ հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների մասին էլ«Իրավունքը» զրուցեց ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ, որը եւս եղել է «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներից:

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱՅ-ՄՈԶԱՄԲԻԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

- Մարիամ, նախ անդրադառնանք «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին. ի՞նչ տպավորություններ ունեք թե՛ համաժողովից, թե՛հայաստանյան պատվիրակության մասնակցությունից:

- Այս համաժողովի անցկացման գաղափարը դեռ անցած տարվա հոկտեմբեր ամսին է եղել եւ, որպես առաջին, փորձնական տարբերակ այն ժամանակ անցկացվեց երիտասարդ խորհրդարանականների համաշխարհային կոնգրեսը, որտեղ հրավիրել էին երիտասարդական խորհրդարանների պատգամավորների, ինչպես նաեւ մինչեւ 35 տարեկան ԱԺ պատգամավորների: Այդ փորձը հաջողությամբ ավարտելուց հետո՝ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային անդրանիկ համաժողովը: Ինչպես գիտեք, այդ ժամանակ Հայաստանում ընտրություները դեռ նոր էին ավարտվել, եւ պատգամավորներից ոչ մեկ ներկա չէր գտնվել: Կարողացել էինք, այսպես ասած, գտնել եւ բերել միայն նախորդ երիտասարդական խորհրդարանից մեկ անդամի, որովհետեւ երիտասարդական խորհրդարանը Հայաստանում արդեն չի գործում 2017 թվականից: Այնպես որ, ունենալով լայն փորձ՝  այս տարի կայացած թվով երկրորդ համաժողովը շատ ավելի լուրջ մակարդակի վրա էր: Եկել էին բազմաթիվ պետությունների ԱԺ նախագահներ,  մասնավորապես՝ նկատելի էր Աֆրիկայի առանձնացումը, ավելին՝ հատուկ օր կար նվիրված Աֆրիկային, ռուս-աֆրիկյան հարաբերություններին: Մեծ հաշվով Հայաստանի մասնակցությունը նմանատիպ միջոցառմանը կարեւորում եմ, քանի որ դժվար թե մի ուրիշ հարթակում ՀՀ պատգամավորները կարողանային հանդիպել, օրինակ, Էկվադորի կամ Մոզամբիկի խորհրդարանի եւ նմանատիպ այլ պետությունների ներկայացուցիչների հետ:

- Որքանո՞վ մեր պատգամավորներին հաջողվեց հարաբերություններ ձեւավորել համաժողովի ընթացքում կամ երկրի համար առանցքային ելույթներ ունենալ:

- Ասեմ, որ ոչ բոլոր սեկցիաներին եմ մասնակցել, որովհետեւ զուգահեռ էր ընթանում եւ եթե մեկին մասնակցում ես, մյուսը բաց են թողնում: Ուստի՝ չեմ կարող ընդհանուր գնահատական տալ, բայց նկատեցի, որ մեր խորհրդարանականներից որոշների մոտ կար բավականին լուրջ հետաքրքրություն աֆրիկյան պետությունների նկատմամբ: Մասնավորապես՝ ցանկություն ունեին Մոզամբիկի ԱԺ նախագահին Հայաստան հրավիրելու: Ի դեպ, Մոզամբիկի ԱԺ նախագահի օգնականին վաղուց եմ ճանաչում, նա վաղոց է ուզում Հայաստան գալ, բայց միշտ մտածել եմ, որ այս այցը որեւէ առանցքային կարեւորություն չունի մեր պետության համար: Ինչեւէ, երեւի թե սխալվել եմ, որովհետեւ հայ պատգամավորները հանդես եկան առաջարկներով ու հրավերներով, կոնտակտներով փոխանակվեցին, իսկ թե ինչ սպասել հայ-մոզամբիկական հարաբերություններից, հետագան արդեն ցույց կտա: Պատգամավորներից Նարեկ Մկրտչյանի էջում նկատեցի նաեւ, որ իրենք աֆրիկյան այլ պետությունների խորհրդարանի ներկայացուցիչների հետ եւս առիթ ունեցել են շփվելու: Կարծես թե, այդ ուղղությամբ նա ակտիվ զբաղվում է, միգուցե դրա մեջ կա որոշակի հեռանկար, բայց ես դեռեւս չեմ տեսնում: Ընդհանրապես, ես մի քիչ ավելի հրատապ խնդիրների լուծման կողմնակից եմ: Իսկ այս պահի դրությամբ՝ չգիտեմ Աֆրիկան որքանո՞վ է ակտուալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:


Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One