Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 17 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =537.65 AMD
Տեղի ունեցավ Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը
09.07.19 20:24
Տեղի ունեցավ Սուսաննա Ղազարյանի «Թռիչք» գրքի շնորհանդեսը

 Հուլիսի 6-ին Արարատ հյուրանոցի <<Նոյ>> սրահում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանի <<Թռիչք>> գրքի շնորհանդեսը։ Խմբագիրը Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանն է, ով իր խոսքում նշեց, որ գիրքը չորս տարվա աշխատանքի արդյունք է։

Գրքի հովանավորը կանադահայ բարերար, մշակույթի ու գրականության մեծ նվիրյալ Վահէ Թղլեանն է։ Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Վարպետ Ռուբեն Մաթևոսյանը, ով հանդես եկավ <<Հայուհի գեղեցիկ>> անզուգական կատարմամբ։


Վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանի կատարմամբ հնչեցին հեղինակի ստեղծագործությունները։ Բանաստեղծուհուն ողջունեցին և գրքի մասին կարծիքներ հայտնեցին Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը, արձակագիր-մանկագիր Մարիամ Խուրշուդյանը, արձակագիր Սարգիս Գոքորյանը, <<Արվեստագետ>> կրթամշակութային ՀԿ-ի նախագահ Իվան Անտոնյանը, բանաստեղծուհի Մարիաննա Կառոնին և ասմունքող Աննա Արծրունին։ Իր գեղեցիկ երգով օրը զարդարեց նաև երգիչ Արծրուն Անանյանը։

Գրասեր հասարակությունը վերջում նվեր ստացավ Սուսաննայի <<Թռիչք>> գիրքը։ Դահլիճում անսահման ջերմ մթնոլորտ էր՝ համեմված պոեզիայով ու երաժշտությամբ։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One