Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Հայկական կոխ ըմբշամարտի ՀՀ մեծահասակների առաջնությունում արցախցի մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր
08.07.19 23:27
Հայկական կոխ ըմբշամարտի ՀՀ մեծահասակների առաջնությունում արցախցի մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր
Հուլիսի 5-7-ը ՀՀ Քաջարան քաղաքում անցկացված հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունում արցախցի մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր:Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ և ՀՀ սամբոյի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը:Նա նշել է նաև, որ Արցախից և Հայաստանից առաջնությանը մասնակցել է շուրջ 70 մարզիկ:
«Մեր մարզիկների համար շատ կարևոր է մշտապես լավ մարզավիճակում գտնվելը: Նման առաջնությունները նրանց տալիս են փորձ ու կայուն մարզավիճակ: Արդյունքները բավականին գոհացուցիչ էին: Արցախից առաջնությանը մասնակցած 13 մարզիկներից 55 կգ քաշային կարգում Կարեն Սարգսյանը, 82 կգ-ում՝ Վահագն Չալյանը, 90 կգ-ում՝ Դավիթ Գրիգորյանը և 100 կգ-ում՝ Նարեկ Համբարձումյանը գրավել են 1-ին մրցանակային տեղեր: Ջոն Բալայանը 60 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ, իսկ 74 կգ-ում՝ Սերգեյ Կարապետյանը 3-րդ մրցանակային տեղ: Առաջնային տեղեր գրաված մարզիկներն արժանացել են մեդալների, պատվոգրերի և թանկարժեք նվերների»,-մասնավորապես ասել է Է.Միրզոյանը:
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One