Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը լուսանկարներ են հրապարակել որդու մկրտությունից
06.07.19 23:24
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը լուսանկարներ են հրապարակել որդու մկրտությունից

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, հրապարակել են իրենց նորածին որդու՝ Արչիի գաղտնի մկրտության առաջին լուսանկարները, գրում է Daily Mail-ը:

Ընտանեկան լուսանկարում պատկերված են դուքսն ու դքսուհին՝ երեխայի հետ: Նրանց շրջապատում են ընտանիքի անդամները՝ Քեմբրիջի դուքս և դքսուհի Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը, Մեգանի մայրը՝ Դորիա Ռեգլանդը, որը ժամանել է Լոս Անջելեսից՝ թոռան մկրտությանը մասնակցելու: Լուսանկարում պատկերված են նաև Ջեյն Ֆելլոուսն ու Սառա Մաքքորքոդեյլը՝ Ուելսի արքայադուստր Դիանայի քույրերը, ինչպես նաև Քորնուոլի դքսուհին և Ուելսի արքայազնը:

Բրիտանական թագավորական ընտանիքի նոր անդամը մկրտվել է Ուինձոր դղյակի մասնավոր մատուռում՝ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ոելբիի կողմից, ընդ որում՝ Մեգանը և Հարին թույլ չեն տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկա գտնվել արարողությանը: 

Հիշեցնենք, որ թագավորական զույգի առաջնեկը ծնվել է մայիսի 6-ին: Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում յոթերորդն է:



Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One