Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 5 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.02 AMD
EUR =529.84 AMD
Apple-ն օգտատերերի տվյալների լրտեսության հարցում որոշել է մերկացնել Google-ին
06.07.19 23:48
Apple-ն օգտատերերի տվյալների լրտեսության հարցում որոշել է մերկացնել Google-ին

Apple-ն օգտատերերի տվյալների լրտեսության հարցում որոշել է մերկացնել իր մրցակից Google-ին: Վերջերս Տորոնտոյի փողոցներից մեկում Apple-ի գովազդ հայտնվեց, որում նկարագրվում է օգտատերերի գաղտնիության քաղաքականությունը: Այդպիսով, կորպորացիայի ղեկավարությունը որոշել է սադրել իր մրցակից Google-ին, գրում է Planet Today-ը:

Վերջերս Sidewalk Labs-ը (Google-ի դուստր ընկերությունը) առաջարկել է Տորոնտոյում այսպես կոչված «խելացի շրջան» (Ouayside) ստեղծել, որը կհետեւի մարդկանց տեղաշարժը, ինչպես նաեւ պահվածքը:

Նման հեռանկարը դուր չի եկել Տորոնտոյի բնակիչներին: Նրանք կարծում են, որ ընկերությունը մտադիր է հետեւել իրենց նույնիսկ այն ժամանակ, երբ իրենք օֆլայն են:    

Դրանից օգտվել են Apple-ի ղեկավարները: Իրենց մրցակիցների գովազդի դիմաց տեղադրել են հակագովազդ՝ իրենց օգտատերերի գաղտնիության մասին: Փորձագետների խոսքով՝ այդպիսով կանադացիները բացասական կտրամադրվեն Google-ի նկատմամբ: 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One