Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 5 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.02 AMD
EUR =529.84 AMD
Բաթումիում չեղարկել են Քեթի Տոպուրիայի եւ A’Studio խմբի համերգը
06.07.19 20:22
Բաթումիում չեղարկել են Քեթի Տոպուրիայի եւ A’Studio խմբի համերգը

Քեթի Տոպուրիայի եւ A’Studio խմբի համերգը, որը պետք է կայանար Բաթումիում չեղարկվել է։ Այս մասին կազմակերպիչները ասել են «Աջարական հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում, հայտնում է newsgeorgia.ge-ն։

A’Studio խումբն ու վրացական արմատներ ունեցող երգչուհին հուլիսի 27-ին պետք է ելույթ ունենային UP2U ակումբում։ Համերգը կազմակերպել է «Click» իվենթ ընկերությունը, տոմսերի վաճառքը սկսվել է հունիսին եւ շարունակվում է մինչ այժմ։ Ինչպես հայտնի է Տոպուրիան հանդիսանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աջակիցներից։ 2018թ․-ի գարնանը նախագահական ընտրություններին ընդառաջ նա մասնակցել է Պուտինին աջակցող տեսահոլովակի նկարահանումներին եւ երգի ձայնագրությանը։

UP2U ակումբի սեփականատեր Իրակլի Պիրանիշվիլին լրագրողներին հայտնել է, որ համերգի չեղարկման որոշումը նրանք ընդունել են « երկրում ստեղծված իրավիճակից ելնելով»։ Նրա խոսքերով արդեն վաճառվել է հազար տոմս։

«Երկուշաբթի մենք կառաջարկենք այլընտրանքային տարբերակ։ Դա կլինի Բոբ Սինկլերի կամ Moloko-յի համերգը, դեռ կոնրետ չենք որոշել, բանակցությունների փուլում ենք։ Այն մարդիկ, որոնք ձեռք են բերել A’Studio-յի համերգի տոմսերը հենց այդ նույն տոմսերով կարող են ներկա գտնվել նշված համերգներին։ Իսկ, եթե նրանք չցանկանան այլ համերգի մասնակցել նրանք կարող են դիմել tkt.ge» եւ վերադարձնել իրենց գումարը», - ասել է Պիրանիշվիլին։

 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One