Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Լոնդոնում աճուրդի կհանվի «Եվգենի Օնեգին» վեպի առաջին հրատարակությունը
05.07.19 21:20
Լոնդոնում աճուրդի կհանվի «Եվգենի Օնեգին» վեպի առաջին հրատարակությունը

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հուլիսի 9-ին Christie’s աճուրդի տան կողմից «Ռուս գրականության ոսկեդարը» խորագրող աճուրդ կկազմակերպվի, որի ժամանակ աճուրդի կհանվեն ավելի քան 120 եզակի տպագիր գրքեր՝ ներառյալ Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Դոստոևսկիի և այլոց ստեղծագործությունները:

Աճուրդի տունն ակնկալում է, որ հավանական գնորդների շրջանակում առանձնակի հետաքրքրություն կառաջացնի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպի առաջին հրատարակությունը, որը լույս է տեսել 1825թ.-ին: 

Այս հրատարակությունը ներառում է վեպի միայն առաջին գլուխը, իսկ ամբողջական վեպը լույս է ընծայվել 1833թ.-ին: Հրատարակության մոտավոր արժեքը 150 000 – 200 000 դոլար է գնահատվում:

Աճուրդի ժամանակ բազմաթիվ տպագիր ստեղծագործությունների շարքում կներկայացվեն նաև Գոգոլի «Երեկոները Դիկանկային կից ագարակում» պատմվածքների հավաքածուի առաջին հրատարակությունը ( 88 000 -  125 000 դոլար) և Լերմոնտովի բանաստեղծությունների հավաքածուն, որը 38000 – 63000 դոլար է գնահատվում:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One