Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 21 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.91 AMD
EUR =528.16 AMD
Բահամյան կղզիներում ուղղաթիռի կործանման հետևանքով Forbes-ի ցանկում ներառված միլիարդատեր է մահացել
06.07.19 00:48
Բահամյան կղզիներում ուղղաթիռի կործանման հետևանքով Forbes-ի ցանկում ներառված միլիարդատեր է մահացել

Յոթ մարդ, այդ թվում՝ ածխային մագնատ և միլիարդատեր Քրիս Քլայնը, զոհվել են Բահամյան կղզիներում ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է BNO News-ը:

 

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի վաղ առավոտյան։ Ուղղաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսը՝ Բահամյան կղզիների ամենահյուսիսային կղզուց ոչ հեռու։ Դա տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։

Բահամյան կղզիների ոստիկանությունը հայտարարել է, որ հինգշաբթի՝ ժամը 2:53-ի սահամաններում, Ֆլորիդա ուղևորված ուղղաթիռը տեղ չի հասել:

 

Երեք ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո սպաներն ուղղաթիռ են հայտնաբերել Ատլանտյան օվկիանոսի ծանծաղուտում՝ Գրանդ Քեյ կղզուց 3,2 կիլոմետր հեռավորության վրա:

«Չորս կանանց և երեք տղամարդկանց մարմինները դուրս են բերվել ուղղաթիռից»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ուղղաթիռում եղել է 7 մարդ, բոլորը մահացել են: Զոհերից մեկի դին ճանաչել են հարազատները: Քլայնը զոհվել է իր ծննդյան 62-րդ տարեդարձի նախօրեին: Մյուսների ինքնություններն ավելի ուշ են պարզվել:

Forbes ամսագրի համաձայն՝ Քլայնի կարողությունը մոտ 1,8 մլրդ դոլար է, նա հարստացել է 2000-ականների սկզբին:

Վթարի պատճառը դեռևս պարզվում է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One