Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
5-ամյա արքայազն Ջորջը թենիս է պարապում Ռոջեր Ֆեդերերի հետ
06.07.19 00:36
5-ամյա արքայազն Ջորջը թենիս է պարապում Ռոջեր Ֆեդերերի հետ

Բրիտանական գահի ապագա ժառանգորդը՝ 5-ամյա արքայազն Ջորջը, զբաղվում է թենիսով և այդ հարցում նրան օգնում, ուղղորդում է աշխարհի առաջատար թենիսիստներից մեկը՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին պատմել է փոքրիկի մայրը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Երեսունյոթամյա դքսուհու խոսքով՝ իր առաջնեկը Ֆեդերերի մեծ երկրպագուն է և թագավորական ընտանիքի նորֆոլքյան առանձնատան թենիսի կորտում պարապել է սիրած մարզիկի հետ: Նշվում է, որ փոքրիկ արքայազնը բավականին ընդունակ է և շատ լավ է թենիս խաղում:

Հայտնի է, որ Ֆեդերերը շատ մտերիմ է թագավորական ընտանիքի անդամների՝ հատկապես արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հետ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One