Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Ուրբաթ, 6 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.83 AMD
EUR =529.15 AMD
Ռոբերտ Արզումանյանը մարզչական C կարգի արտոնագիր է ստացել
04.07.19 11:48
Ռոբերտ Արզումանյանը մարզչական C կարգի արտոնագիր է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն այն 28 մասնագետներից մեկն է, որը հաջողությամբ ավարտել է ՀՖՖ-ի կողմից կազմակերպված մարզչական C արտոնագրի դասընթացն ու արտոնագիր ստացել:

 

Արզումանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրառում կատարել.

«Ցանկանում եմ իմ խորը երախտիքը հայտնել Խինես Մելենդեսին, Անտոնիո Ֆլորեսին և Ռուբեն Լեսկանոյին հայ մարզիչներին կրթելու հարցում այսքան հիանալի աշխատանք կատարելու և հայկական ֆուտբոլը զարգացնելու համար:

 

Շնորհակալություն նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այս ամենը կազմակերպելու և այս եզակի հնարավորությունն ընձեռելու համար: Առանձնահատուկ շնորհակալություն թարգմանիչներին մեր հաղորդակցությունը հնարավոր դարձնելու և ծրագրի ամեն քայլում մեզ օգնելու պատրաստակամության համար»,- գրել է Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքի իր էջում:



Հիշեցնենք` ՀՖՖ մարզչական ներածական (C) դասընթացի արդյունքում 42 մասնակցից (այդ թվում՝ 20 կին) պատվոգիր է ստացել 28-ը։ Մյուսներն ունեն քննությունները վերահանձնելու իրավունք։

Գործնական և տեսական դասերը կայացել են երկու փուլով՝ մայիսի 2-ից 5-ը և հունիսի 24-ից 30-ը։

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One