Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 16 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.44 AMD
EUR =525.85 AMD
Նեյմարն ու Մեսին հանդիպել են Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչից հետո
04.07.19 11:14
Նեյմարն ու Մեսին հանդիպել են Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչից հետո

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը, որը բաց է թողնում Ամերիկայի գավաթի ընթացիկ խաղարկությունը վնասվածքի պատճառով, կիսաեզրափակիչ հանդիպումից հետո հանդիպել է Լիոնել Մեսիին, որի թիմը պարտվեց բրազիլացիներին:

Համացանցում տարածված տեսանյութում ընկերները պարզապես ողջագուրվում են, սակայն իսպանական Sport-ը գրում է, որ հանդիպման ավարտից հետո ֆուտբոլիստները հանդիպել են խառը գոտում ու մի քանի րոպե առանձնազրույց ունեցել:

Այս հանդիպումը քննարկումների առիթ է դարձել, քանի որ, ըստ վերջին լուրերի, «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն բանակցում են Նեյմարի տեղափոխության շուրջ: Ըստ լուրերի՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությունը ամեն հնարավորը անել իր նախկին թիմակցին ակումբ վերադարձնելու համար:

 
 
 
 
Embedded video
 
116 people are talking about this
 
 
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One