Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Շաբաթ, 14 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =477.71 AMD
EUR =531.55 AMD
Ուիմբլդոն. Մարգարիտա Գասպարյանը հենց խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից
03.07.19 20:00
Ուիմբլդոն. Մարգարիտա Գասպարյանը հենց խաղի ընթացքում ստացած վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից

Armsport.am-ը գրում է.


Հայկական արմատներով ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ դուրս գալ Ուիմբլդոնի 3-րդ փուլ:

Երկրորդ շրջանում Գասպարյանը մրցում էր աշխարհի 8-րդ ռակետ, ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի հետ: Գասպարյանը դադարեցրեց պայքարը 7:5, 5:6 հաշվի ժամանակ: Նա բավականին հաջող էր հանդես գալիս և մեծ շանսեր ուներ 3-րդ շրջան դուրս գալու:

Երկրորդ սեթում՝ 5:4 հաշվի ժամանակ հայազգի թենիսիստուհին չկարողացավ իրացնել սեթբոլը: Այդուհետ Գասպարյանն աջ ազդրի վնասվածք ստացավ, որը նրան թույլ չտվեց շարունակել խաղը:

4-րդ փուլ դուրս գալու համար Սվիտոլինան կմրցի հույն Մարիա Սակկարիի հետ:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում Մարգարիտան 6:4, 6:4 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Աննա-Լենա Ֆրիդզամին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One