Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 5 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.02 AMD
EUR =529.84 AMD
Բարսելոնան աջակցել է Մեսսիին Արգենտինայի հավաքականի կրած պարտությունից հետո
04.07.19 01:12
Բարսելոնան աջակցել է Մեսսիին Արգենտինայի հավաքականի կրած պարտությունից հետո

Armsport.am-ը գրում է.


«Բարսելոնան» «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում կայացած խաղից հետո:

 

Կապտանռնագույնները գրառումը հասցեագրել են թիմի բրազիլացի ֆուտբոլիստներին` կիսապաշտպան Արտուր Ռամոսին և Ֆիլիպե Կոուտինյուին, ինչպես նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին:

«Շնորհավորում ենք Արտուրին և Կոուտինյուին Ամերիկայի Գավաթի եզրափակիչ դուրս գալու առթիվ: 

 

Պինդ կաց, Լեո Մեսսի»,- ասվում է կատալոնական ակումբի տարածած հաղորդագրության մեջ:



Հաղթելով Արգենտինային` Բրազիլիայի հավաքականը դարձել է Ամերիկայի Գավաթի եզրափակչի առաջին մասնակիցը, որտեղ կմրցի Չիլի-Պերու զույգի հաղթողի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One