Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
«Բանակցային գործընթացն արդեն սկսված է». Տ. Սարգսյանը՝ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման մասին
28.06.19 14:50
«Բանակցային գործընթացն արդեն սկսված է». Տ. Սարգսյանը՝ ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման, միասնական վճարման համակարգի ստեղծման, ինչպես նաև միասնական թվային էկոհամակարգի գործարկման մասին:

Լրագրողի այն հարցին, թե երբ կարող է ԵԱՏՄ տարածքում չեղարկվել ռոումինգը և ինչ է արվում այդ ուղղությամբ, Սարգսյանն ասել է. «Մենք ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին դիմել ենք այն խնդրանքով, որ ԵԱՏՄ տարածքում գործի նույնպիսի ոչ ռոումինգային ռեժիմ, ինչպիսին որ գործում է Ռուսաստանում: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր հինգ պետություններում գործող օպերատորների հետ, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան և չեղարկեն ԵԱՏՄ տարածքում ռոումինգը»:

Որպես օրինակ նա բերել է եվրոպացի գործընկերների՝ ԵՄ տարածքում ռոումինգի չեղարկման որոշումը՝ ընդգծելով, որ դա կարևոր քայլ է առանց սահմանների թվային տարածության ստեղծման ճանապարհին:

Միևնույն ժամանակ Տիգրան Սարգսյանը չի բացառել, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչները կարող են ընդդիմանալ նման որոշմանը, քանի որ դա վատ կանդրադառնա նրանց եկամուտների վրա:

«Այժմ երկխոսությունը սկսված է, բանակցային գործընթացն ընթանում է ռուս գործընկերների հետ: Կա փոխըմբռնում: Պետք է նաև ընդգծել, որ հանձնաժողովի իրականացրած աշխատանքի շնորհիվ, ԵԱՏՄ տարածքում ռոումինգի գինը մի քանի անգամ կրճատվել է, ինչն էական առաջընթաց է: Այժմ մենք պետք է բանակցային սեղանի շուրջ նստեցնենք օպերատորներին, որպեսզի ռոումինգի չեղարկման համաձայնեցված որոշում կայացնենք»,-ասել է նա:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One