Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Կառավարությունը երեք ընկերությունների արտոնություն տվեց. Դրանց շարքում է Շշի Մելոյի ընկերությունը
27.06.19 14:39
Կառավարությունը երեք ընկերությունների արտոնություն տվեց. Դրանց շարքում է Շշի Մելոյի ընկերությունը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում երեք ընկերությունների արտոնություն տվեց: Հարցերը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Առաջին ընկերությունը «Մանուկյան կոնյակի գործարանն է» (պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին (Շշի Մելո):

Կառավարությունը բավարարեց այս ընկերության  կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

«Մանուկյան կոնյակի գործարանի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի եւ մրգային գինիների, կոնյակի եւ մրգային օղիների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակներում արդեն իսկ առկա է ընկերությունում կստեղծվի 42 նոր աշխատատեղ 260 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունը բավարարեց նաեւ «Ռոյալ Գլաս պրում» ՍՊԸ-ի հայտը, որով այս ընկերությունն ազատվում է ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, հումքի, նյութերի ներմուծման մաքսատուրքից:

«ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են նոր պտղատու այգիներ հիմնելու համար:

Ընկերությունն այս ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել 30 նոր աշխատատեղ:

Բացի այդ, կառավարությունը բավարարեվ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի հայտը, որով ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատվում են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը:

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ։

Ընկերությունում այս պահին կա 240 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել եւս 12 աշխատատեղ:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One