Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 17 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =537.65 AMD
Վրաստանում միջնորդություն է ներկայացվել՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկանոր Մելիային մեղադրանքի առաջադրման համար
25.06.19 22:49
Վրաստանում միջնորդություն է ներկայացվել՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկանոր Մելիային մեղադրանքի առաջադրման համար

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի նախագահ, պատգամավոր Նիկանոր (Նիկա) Մելիային մեղադրանքի առաջադրման համար միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազության հայտարարությունը:

«Հունիսի 26-ին Նիկանոր Մելիան հրավիրված է Գլխավոր դատախազություն մեղադրանքի առաջադրման համար: Վրաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է խորհրդարանին պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին և դիմել է մեղադրյալի նկատմամբ կալանք սահմանելու համաձայնություն ստանալու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Վերոնշյալ հոդվածով նախատեսվում է ազատազրկում 4-6 տարի ժամկետով:

Մելիայի կուսակիցներն արդեն մեկնաբանություն են կատարել Գլխավոր դատախազության հայտարարության վերաբերյալ: «Ազգային շարժում» խմբակցության նախագահ Ռոման Գոցիրաձեն հայտարարել է երկրում բռնապետության և քաղաքական ճնշումներ սկսելու մասին:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն Նիկա Մելիային քրեական պատասխանատվության ենթարկելն անվանել է «բոլշևիկյան ահաբեկչության սկիզբ»:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ 305 մարդ բերման էր ենթարկվել: Ցուցարարներին ցրելու համար հատուկջոկատայինները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել, ինչի հետևանքով 240 մարդ տուժել էր:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One