Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.34 AMD
EUR =530.17 AMD
Հրապարակվել է Falcon Heavy հրթիռակրի առաջին աստիճանի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը
25.06.19 20:28
Հրապարակվել է Falcon Heavy հրթիռակրի առաջին աստիճանի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերվում է ամերիկյան SpaceX ընկերության Falcon Heavy հրթիռակրի առաջին աստիճանի՝ Երկիր վերադառնալիս վայրէջքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի տեսանյութը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հրթիռը հաջողությամբ մեկնարկել է Ֆլորիդայի Կանավերալի հրվանդանից ԱՄՆ Արևելյան ափամերձ գոտու ժամանակով 02:30-ին (երևանյան 10:30): Արձակումից հետո երկու կողային արագացուցիչներ առանձնացել են, այնուհետև տեղի է ունեցել կենտրոնական աստիճանի անջատումը:

Արագացուցիչները վայրէջք են կատարել Ֆլորիդայում ԱՄՆ օդուժի հատուկ վայրէջքի համար նախատեսված գոտիներում: Կենտրոնական աստիճանը պետք է իջներ լողացող հարթակի վրա, որի չափսերն են 90 և 50 մետր, սակայն հարվածել է դրան, պայթել և ընկել Ատլանտյան օվկիանոս:

Ըստ ծրագրի՝ հրթիռը պետք է ռազմաօդային ուժերին, ՆԱՍԱ-ին, մասնավոր ընկերություններին, արտասահմանյան հաճախորդներին և համալսարաններին պատկանող 24 փորձարարական արբանյակ հասցներ երեք տարբեր ուղեծրեր:

Falcon Heavy-ն ներկայում գոյություն ունեցող ամենահզոր հրթիռներից մեկն է: Առաջին անգամ այն արձակվել է այս տարվա փետրվարին: Ապրիլին այն ուղեծիր է դուրս բերել Arabsat 6A կապի արբանյակը Սաուդյան Արաբիայի համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One