Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Չորեքշաբթի, 17 Հուլիս arm rus eng
arm
(Translit)
USD =476.68 AMD
EUR =537.65 AMD
Ռոհանին հայտարարել է Սպիտակ տան «մտավոր հետամնացության» մասին
25.06.19 18:40
Ռոհանին հայտարարել է Սպիտակ տան «մտավոր հետամնացության» մասին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սպիտակ տան կատարած բոլոր գործողությունները մտավոր հետամնացություն է որակել, հաղորդում է Al Jazeera-ն:

«Սպիտակ տան գործողությունները ցույց են տալիս, որ այնտեղ մտավոր հետամնացներ են»,- հայտարարել է Ռոհանին՝ հավելելով, որ Թեհրանի «ռազմավարական համբերությունը» չպետք է շփոթել վախի հետ:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ տարվող քաղաքականությունն արտացոլում է նաև նախագահ Դոնալդ Թրամփի անելանելիությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին ուժի մեջ են մտել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները, որոնք հիմնականում ուղղված են գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ:

Երկու պետությունների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One