Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երեքշաբթի, 22 Հոկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =476.34 AMD
EUR =530.17 AMD
Կրեմլը խնդիր չի դնում լիովին արգելել ռուսաստանցիների թռիչքները Վրաստան. Պեսկով
25.06.19 18:31
Կրեմլը խնդիր չի դնում լիովին արգելել ռուսաստանցիների թռիչքները Վրաստան. Պեսկով

Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ Է հետապնդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  լրագրողներին պատմել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հարեւան երկրներում շաթլների գործարկման՝ տարբեր ավիափոխադրողների եւ հյուրանոցատերերի նախաձեռնությունները՝ զբոսաշրջիկներին Վրաստան հասցնելու համար:

«Բնականաբար, խոսել այն մասին, թե մարդիկ լիովին կդադարեն մեկնել Վրաստան, անհնարին Է, եւ անհնարին Է մարդկանց արգելել մեկնել Վրաստան, ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել Է Պեսկովը: Նա պարզաբանել Է, որ պետությունը կարող Է «սոսկ քաղաքացիներին խորհուրդ տալ՝ ուշադրություն դարձնելու իրենց անձնական անվտանգության այն սպառնալիքների վրա, որոնք կարող են այս ժամանակ ծագել Վրաստանում»: Բացի դրանից, Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ «կարելի Է ձեռնարկել տուրիստական հոսքի կրճատման միջոցներ մեր քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One