Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Մեղադրանք է առաջադրվել 30-ամյա կնոջը՝ իր երեխային սպանելու համար
25.06.19 13:43
Մեղադրանք է առաջադրվել 30-ամյա կնոջը՝ իր երեխային սպանելու համար

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 7 տարեկան  երեխայի սպանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում 7-ամյա երեխային խեղդամահ անելու մասին ահազանգը ստացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով երեխայի 30-ամյա մայրն է:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 30-ամյա կինը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գտնվող իր տանը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով սեղմել է անչափահաս երեխային՝ 2011 թ. ծնված երեխայի պարանոցին և խեղդամահ անելով սպանել նրան:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One