Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Հինգշաբթի, 5 Դեկտեմբեր arm rus eng
arm
(Translit)
USD =478.02 AMD
EUR =529.84 AMD
Տեղի ունեցավ ֆորմուլա 1-ի 2019 թվականի չեմպիոնատի 8-րդ փուլի մրցավազքը
24.06.19 15:55
Տեղի ունեցավ ֆորմուլա 1-ի 2019 թվականի չեմպիոնատի 8-րդ փուլի մրցավազքը

Ֆորմուլա 1-ի 2019 թվականի չեմպիոնատի 8-րդ փուլի մրցավազքը՝ Ֆրանսիայի Գրան Պրին, տեղի ունեցավ հունիսի 23-ին Ֆրանսիական Լե-Կաստելլեում գտնվող Պոլ Րիկառ մրցուղում։ 
Մրցավազքում կրկին տպավորիչ հաղթանակ տոնեց Մերսեդեսը ներկայացնող բրիտանացի մրցարշավորդ, Ֆորմուլա 1-ի հնգակի չեմպիոն Լյուիս Համիլթոնը՝ ավելի քան 18 վայրկյան առաջ անցնելով իր թիմակից Վալտտերի Բոթթասից։ ֆերրարիի մրցարշավորդ Շարլ Լեքլերը 3-րդն էր։ 

Աշխարհի քառակի չեմպիոն, Ֆերրարին ներկայացնող Սեբաստիան Վետտելը մրցավազքը սկսեց 7-րդ դիրքից, սակայն ընթացքում առաջ անցավ Մակլարենը ներկայացնող երկու մրցարշավորդներին էլ և մրցավազքն ավարտեց 5-րդ հորիզոնականին՝ զիջելով Ռեդ-Բուլլը ներկայացնող հոլանդացի վունդերկինդ Մաքս Վերստապպենին։ 

Այս հաջողությունը դարձավ Մերսեդեսի 8-րդ հաղթանակը այս տարվա չեմպիոնատի ընթացքում։ Ասելե թե՝ Մերսեդեսը ներկայացնող մրցարշավորդները հաղթել են այս տարվա բոլոր մրցավազքներում՝ 6 մրցավազքում Համիլթոնը, 2-ում՝ Բոթթասը, ընդ որում 7 մրցավազքերում նրանք գրանցել են հաղթական դուբլ։ 

Չեմպիոնատի 1/3-ն արդեն ետևում է, և կարծես թե որևէ թիմ չի կարող վիճարկել Մերսեդեսի գերիշխող դիրքերը, որը և գլխավորում է Կոնստրուկտորների առաջնությունը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆերրարին ՝ 14 միավոր զիջելով առաջատարին։ 

Այս տարվա մրցավազքերում Ֆերրարիի մրցարշավորդները միայն երկու անգամ են հնարավորություն ունեցել հավասար պայքարի մեջ մտնելու Մերսեդեսը ներկայացնող թիմակիցների հետ, սակայն Բահրեյնի Գրան Պրիի ընթացքում մրցավազքը գլխավորող Շարլ Լեքլերի շարժիչը խափանվեց և նա զիջեց Համիլթոնին, իսկ նախորդ՝ Կանադայի Գրան Պրին չնայած հաղթեց  Ֆերրարի մրցարշավորդ Սեբաստիան Վետտելը, սակայն 5 վայրկյանով տուգանվելուց հետո առաջին տեղը զիջեց նույն Համիլթոնին։ 

Կարծես թե այս տարի որևէ մեկը չի կարող ձեռնոց նետել աշխարհի հնգակի չեմպիոն բրիտանացի հրաշագործին։ Չնայած այն հանգամանքին, որ Ֆերրարիի ուժային բլոկները (շարժիչները) այս տարի ամենահզորն են, սակայն բոլիդների աէրոդինամիկան և թափքը զիջում են Մերսեդեսին, ինչը թույլ չի տալիս Ֆերրարիի մրցարշավորդներին արժանի մրցակցություն ցույց տալ Մերսեդեսին։ Թվում է՝ միակ մրցարշավորդը, ով կարող է պայքարի մեջ մտնել  Համիլթոնի հետ, նրա թիմակից Բոթթասն է, սակայն չեմպիոնատի այս փուլում նա զիջում է բրիտանացուն։ 

Եթե Համիլթոնն այս կերպ հանդես գա չեմպիոնատի մնացած մրցավազքերի ընթացքում, ապա 6-րդ չեմպիոնական տիտղոսը երաշխավորված է։ Ավելի շատ տիտղոսներ ունի միայն լեգենդար Միխաել

Շումախերը՝ 7 չեմպիոնական տիտղոս։ 

Ինչևէ, հուսանք, որ չեմպիոնատի ելքը դեռևս կանխորոշված չէ և մենք դեռ հնարավորություն կունենանք ականատես լինելու մրցարշավորրդների անզիջում պայքարին։ 

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One