Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում
24.06.19 09:32
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական խաղերում
 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի կանանց մրցաշարի 51 կգ քաշային կարգում Գրիգորյանը հենց մեկնարկում մրցեց Չեխիայից Նելա Ֆրեյհովային հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: Հաջորդ մենամարտն Անուշ Գրիգորյանը կանցկացնի հունիսի 26-ին՝ ուժերը չափելով լեհ հակառակորդի հետ:

  Մինչ այս Հայաստանն արդեն երեք մեդալ է նվաճել սամբո մարզաձևից՝ Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One