Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Սպորտ Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան ներկայանալու ծանուցագիր են ուղարկել
16.06.19 18:20
Սպորտ  Ռոնալդուին բռնաբարության գործով դատարան ներկայանալու ծանուցագիր են ուղարկել

Կրիշտիանո Ռոնալդուն ծանուցագիր է ստացել և պետք է ներկայանա դատարան: Այս մասին հայտնում է TMZ-ն՝ նշելով, որ գործը վերաբերում է ամերիկուհի Քեթրին Մայորգայի բռնաբարության գործին:

Աղբյուրի տեղեկություններով, Մայորգան դիմել է ԱՄՆ դաշնային դատարան այն բանից հետո, երբ հայցը ետ է վերցրել Լաս Վեգասի դատարանից: Գործին արագ ընթացք են տվել և Ռոնալդուին հրավիրել են դատարան:

Հունիսի 5-ին տեղեկություններ էին հայտնվել, որ գործը փակվել է, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ ամերիկուհին ի վերջո որոշել է դիմել դաշնային դատարան: Նա պորտուգալացուն մեղադրում է բռնաբարության մեջ, որը նրա խոսքերով, տեղի է ունեցել 2009 թվականին Լաս Վեգասում: Ռոնալդուն հերքում է մեղադրանքը:

ԱՄՆ-ում արդեն որոշում կայացվել է, և Ռոնալդուն ԴՆԹ թեսթ պետք է հանձնի:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One