Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
Արտոնություն «Լիկվոր» ընկերությանը. նախատեսվում է 7 միլիարդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում
13.06.19 13:23
Արտոնություն «Լիկվոր» ընկերությանը. նախատեսվում է 7 միլիարդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում
Կռավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Լիկվոր» ՓԲ ընկերությանը: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ:
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը: 
 
Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 հազար 500 դրամ միջին աշխատավարձով։
 
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 մլրդ 927 մլն 548 հազար դրամ, որից 3 մլրդ 778 մլն 908 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 080 մլն  982 հազար դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 8 մլրդ 067 մլն 657 հազար դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One