Հեռախոսային
տարբերակ
Ամբողջ
տարբերակը
Երկուշաբթի, 19 Օգոստոս arm rus eng
arm
(Translit)
USD =475.92 AMD
EUR =527.46 AMD
707 մլն 700 հազար դրամ կտրամադրվի ոստիկանության ծառայողների պարգևատրման համար
13.06.19 13:14
707 մլն 700 հազար դրամ կտրամադրվի ոստիկանության ծառայողների պարգևատրման համար

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց Արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում կատարել փոփոխություններ:

Ըստ փոփոխությունների՝ 91 մլն դրամ վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամ գումարը նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին՝ տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար:

Որոշմամբ ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝ 6 մլն 95 հազար դրամ ֆոնդի 11.6 %-ը, իսկ պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների և / կամ որակյալ աշխատանքի կատարման համար:

Slaq.am - Լրատվական աղբյուր

Վերադառնալ
SLAQ.am || 2009-2019. All rights reserved.
Developed by Studio One